22/04/2010 16:13
VOLKSWAGEN-Ի ՎԱՃԱՌՔԻ ԾԱՎԱԼՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 26%-ՈՎ
Գերմանական հայտնի Volkswagen ավտոկոնցեռնը 2010 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով ապահովել է 473 մլն եվրոյի զուտ շահույթ: Ինչպես նշվում է ընկերության տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ` հաշվետու եռամսյակում գերմանական ընկերությունը գրանցել է վաճառքի ծավալների զգալի աճ` առավելապես պայմանավորված եվրոպական ավտոշուկայում դրսևորված դրական միտումներով և Չինաստանում ավտոմեքենաների պահանջարկի շարունակական աճով: Հաշվետու եռամսյակում ընկերության զուտ շահույթի ցուցանիշը շուրջ 94,6%-ով գերազանցում է նախորդ տարվա համապատասխան արդյունքը:
Հրապարակած տվյալների համաձայն ընթացիկ տարվա հունվար-մարտ ժամանակահատվածում Volkswagen ընկերության հասույթն աճել է 19,4%-ով և կազմել 28,64 մլրդ եվրո:
Նշենք նաև, որ դիտարկվող ժամանակահատվածում գերմանական ավտոկոնցեռնի վաճառքի ծավալներն աճել են 26%-ով: Ընկերությունն իրացրել է շուրջ 1,7 մլն ավտոմեքենա:
30/09/2026
դրամ
Դոլար (USD)
362.83
-0.35
Եվրո (EUR)
412.14
+0
Ռուբլի (RUR)
4.3367
+0.018
Լարի (GEL)
139.28
-0.14
Արծաթ
710.01
-6.11
