WAL-MART-Ը ԵՐՐՈՐԴ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ ԱՊԱՀՈՎԵԼ Է ՇԱՀՈՒՅԹԻ ԱՃ
Մեծածախ առևտրի համաշխարհային առաջատար Wal-Mart Stores Inc ընկերությունն ամփոփել է 2009-2010 ֆինանսական տարվա երրորդ եռամսյակի իր գործունեության ֆինանսական արդյունքները, որոնց համաձայն հաշվետու եռամսյակում ընկերությունը կարողացել է ծախսերի կրճատման ծրագրի շրջանակներում ապահովել զուտ շահույթի աճ:
Ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն ընթացիկ ֆինանսական տարվա երրորդ եռամսյակում, որն ավարտվել է հոկտեմբերի 30-ին, ընկերության շահույթը կազմել է 3,23 մլրդ դոլար` նախորդ տարվա նույն ժամանակահտվածում գրանցված 3,14 մլրդ դոլարի դիմաց: Հաշվետու եռամսյակում ընկերության վաճառքի ծավալներն աճել են 1,1%-ով և կազմել 98,67 մլրդ դոլար: