19/05/2010 12:41
ԱՄԵՐԻԿՅԱՆ WAL-MART ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՑԱՆՑՆ ԱՊԱՀՈՎԵԼ Է ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ՇԱՀՈՒՅԹԻ 10% ԱՃ
Մանրածախ առևտրի ամերիկյան Wal-Mart Stores Inc. խանութների ցանցն ամփոփել է 2010-2011 ֆինանսական տարվա առաջին եռամսյակի իր գործունեության արդյունքները: Ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն հաշվետու եռամսյակում, որն ավարտվել է ապրիլի 30-ին, ընկերությունը գրանցել է զուտ շահույթի 10% աճ: Հաշվետու ամիսների արդյունքներով Wal-Mart ընկերության զուտ շահույթը կազմել է 3,32 մլրդ դոլար:
Ներկայացված տվյալների համաձայն հաշվետու եռամսյակում Wal-Mart ընկերության հասույթն աճել է 6%-ով և կազմել 99,09 մլրդ դոլար, իսկ ընկերության գործառնական շահույթն այս նույն ժամանակահատվածոմ աճել է 10,6%-ով և կազմել 5,77 մլրդ դոլար:
Հատկանշական է, որ հաշվետու եռամսյակում ընկերությունն ամերիկյան շուկայում գրանցել է վաճառքի ծավալների զգալի անկում:
Wal-Mart Stores-ն աշխարհի խոշորագույն մանրածախ առևտրային ցանցն է, որ իր մեջ ներառում է շուրջ 8,4 հազար խանութներ` աշխարհի ավելի քան 15 երկրներում:
16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
Արծաթ
660.7
-19.08
10:58 17/10/26
10:30 17/10/26
19:07 16/10/26
17:12 16/10/26
16:15 16/10/26
