
ԱՄՆ ԲԱՆԿԵՐԸ ԿՎՃԱՐԵՆ ՌԵԿՈՐԴԱՅԻՆ` 145 ՄԼՐԴ ԴՈԼԱՐԻ ԲՈՆՈՒՍՆԵՐ
Ամերիկյան բանկերը և ֆինանսական կազմակերպություններն անցյալ տարվա համար իրենց աշխատակիցներին կվճարեն ռեկորդային 145 մլրդ դոլար ընդհանուր ծավալով բոնուսներ: The Wall Street Journal-ի կատարած հետազոտության համաձայն ամերիկյան 38 խոշոր ֆինանսական կազմակերպություններ, ինչպիսիք են J.P.Morgan, Bank of America, Citigroup, Goldman, Morgan Stanley և Ուոլ-Սթրիթի այլ բանկեր, նախատեսում են իրենց ղեկավարներին և մենեջերներին վճարել 2008 թվականի համեմատությամբ առավել բարձր բոնուսներ:
Այսպես, 2009 թվականի արդյունքներով բանկիրների պարգևավճարները նախորդ տարվա համեմատությամբ կաճել շուրջ 18%-ով, և յուրաքանչուր աշխատակից կստանա միջինը 149 հազար դոլար: