WALMART-Ի ՇԱՀՈՒՅԹԸ ԿԱԶՄԵԼ Է 4.6 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ
Մանրածախ առևտրի ամերիկյան խոշորագույն ցանցերից մեկը` Walmart Stores Inc. ընկերությունն, ամփոփել է 2009 ֆինանսական տարվա չորրորդ եռամսյակի իր գործունեության արդյունքները: Հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն հաշվետու եռամսյակում ընկերության զուտ շահույթը կազմել է 4.6 մլրդ դոլար` նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված 3.8 մլրդ դոլարի դիմաց:
Հրապարակած տվյալների համաձայն հաշվետու երեք ամիսների ընթացքում Walmart-ի վաճառքի ծավալներն աճել են 4.6%-ով` կազմելով 112.8 մլրդ դոլար:
Նշենք, որ ընկերությունը ընթացիկ ֆինանսական տարվա համար կանխատեսում է ընթացիկ գործառնություններից ստացվող եկամուտների ընդհանուր ծավալի աճ: