ՀԲ – ԲԵԼՈՌՈՒՍԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄՈԴԵԼԸ ԿԱՐՈՂ Է ՕՐԻՆԱԿԵԼԻ ԼԻՆԵԼ ԶԱՐԳԱՑՈՂ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Բելոռուսը վերջին 10 տարիների ընթացքում դրսևորել է տնտեսական զարգացման բավականին լավ արդյունքներ` իր տնտեսական զարգացման մոդելն առավել մոտեցնելով չինական, քան եվրոպական զարգացման մոդելին:Նման հայտարարությամբ է հանդես եկել Համաշխարհային բանկի Կենտրոնական Ասիա և Եվրոպա տարածաշրջանի փոխնախագահ Ֆիլիպ Լե Ուերուն:
Վերջինիս խոսքերով` Բելառուսի տնտեսական զարգացման մոդելը կարող է օրինակելի լինել զարգացող երկրներից շատերի համար:
2010 թվականի ընթացքում ՀԲ-ն նախատեսում է Բելոռուսին, որպես ֆինանսական աջակցություն, տրամադրել 200-250 մլն դոլար: