ՀԲ-Ն ՊԱՏՐԱՍՏ Է ՀՆԴԿԱՍՏԱՆԻՆ ՏՐԱՄԱԴՐԵԼ 1 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ` ԳԱՆԳԵՍ ԳԵՏԻ ՄԱՔՐՄԱՆ ՀԱՄԱՐ
Գանգես գետի մաքրման նպատակով Համաշխարհային Բանկը (ՀԲ) պատրաստ է Հնդկաստանին տրամադրել 1 մլրդ դոլար ընդհանուր արժեքով վարկ: Նախատեսվում է, որ վարկի միջոցները կուղղվեն աշխարհի ամենաաղտոտված գետերից մեկի մաքրման հնգամյա ծրագրի ֆինանսավորմանը:
ՀԲ նախագահ Ռոբերտ Զելիկի խոսքերով` բանկը կարևորում է հինդուիզմի միլիոնավոր հետևորդների համար սուրբ այս գետի մաքրման աշխատանքները և պատրաստ է ֆինանսական աջակցության տրամադրել Հնդկաստանին: