WELLS FARGO ԲԱՆԿԸ ՏԱՐԻ ՓԱԿԵԼ Է ՇԱՀՈՒՅԹՈՎ
Ամերիկյան Wells Fargo & Co բանկը գերազանցել է բոլոր կանխատեսումները և 2009 թվականի չորրորդ եռամսյակն ամփոփել շահույթով: Իր ակտիվների ծավալով ԱՄՆ չորրորդ խոշոր բանկը անցյալ տարվա հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսների արդյունքներով ապահովել է 2.82 մլրդ դոլար շահույթ: Նշենք, որ վերլուծաբանները հաշվետու եռամսյակի համար կանխատեսել էին շահույթի առավել ցածր մակարդակ:
Ինչպես նշվում է բանկի հրապարակած ֆինանսական հաշվետվության մեջ` հաշվետու եռամսյակում բանկի վարկային կորուստները կազմել են 5.9 մլրդ դոլար` 2008 թվականին գրանցված 3 մլրդ դոլարի դիմաց: