WELLS FARGO-Ն ԱՄՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՎԵՐԱԴԱՐՁՐԵԼ Է 25 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ
Ամերիկյան առաջատար առևտրային Wells Fargo բանկն ԱՄՆ կառավարությանը վերադարձրել է 25 մլրդ դոլար, որը ֆինանսական ճգնաժամի հետևանքների հաղթահարման նպատակով բանկը ստացել էր որպես ֆինանսական աջակցություն ԱՄՆ վարչակազմից: Բացի այս, բանկը մարել է նաև իր պարտավորությունները մյուս փոխատուների նկատմամբ:
Վերլուծաբանների գնահատմամբ` ամերիկյան բանկին հաջողվել է մարել պարտավորություններն առավելապես շնորհիվ իր արժեթղթերի վերաթողարկմամբ: