21/03/2011 17:52
ԳԻՆԻՆ ԱՅԼԵՎՍ ՖՐԱՆՍԻԱՅԻ «ՄԵՆԱՇՆՈՐՀԸ» ՉԷ
2010 թվականի տվյալներով ԱՄՆ-ն, պատմության մեջ առաջին անգամ, գինու վաճառքի ծավալներով առաջ է անցել Ֆրանսիայից: Այս մասին հաղորդում է The Daily Telegraph-ը՝ հիմք ընդունելով Gomberg, Fredrikson & Associate խորհրդատվական խմբի տվյալները: 2010 թվականի ընթացքում, նախորդ տարվա համեմատությամբ, ամերիկյան արտադրողների մատակարարած գինու ծավալն աճել է չորս տոկոսով և հասել է 30 մլրդ դոլարի: 2010 թվականին ԱՄՆ գինու շուկան, ընդհանուր առմամբ, աճել է երկու տոկոսով` կազմելով 330 մլն տուփ: Ֆրանսիան նույն ցուցանիշով զիջում է (321 մլն տուփ):
Ամերիկյան շուկայի 61 տոկոսը կազմում են կալիֆորնիական գինիները: Նախորդ տարում դրանց վաճառքներն աճել են շուրջ մեկ տոկոսով՝ կազմելով 200 մլն տուփ:
Միևնույն ժամանակում, մեկ շնչի հաշվով գինու սպառմամբ Ֆրանսիան մնում է աշխարհում առաջինը: 2010 թվականին ֆրանսիացիները միջինում խմել են 46 լիտր գինի մեկ շնչի հաշվով, իսկ ամերիկացիները՝ 9,8 լիտր:
04/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.85
-0.34
Եվրո (EUR)
422.87
+0.34
Ռուբլի (RUR)
4.2067
+0.0095
Լարի (GEL)
139.19
-0.01
Արծաթ
767.92
+22.12
10:50 05/09/26
10:30 05/09/26
19:47 04/09/26
