04/06/2010 14:05
ՀԲ – ՆՈՐ ՃԳՆԱԺԱՄԻՑ ԽՈՒՍԱՓԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԶԱՐԳԱՑԱԾ ԵՐԿՐՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԱՋԱԿՑԵՆ ԶԱՐԳԱՑՈՂ ԵՐԿՐՆԵՐԻՆ
«Մեծ քսանյակի» (G20) երկրները պետք է ամեն կերպ խթանեն և աջակցեն զարգացող երկրներին, որպեսզի նախ ապահովեն համաշխարհային տնտեսության վերականգնման կայուն տեմպեր, ինչպես նաև խուսափեն երկարաժամկետ հատվածում նոր ճգնաժամից: Նման հայտարարությամբ հանդես է եկել Համաշխարհային բանկի կառավարիչ-տնօրեն Նգոզի Օկոնջո Իվիլան:
Վերջինս G20 համաժողովի շրջանակներում ունեցած իր ելույթում նշել է, որ համաշխարհային տնտեսությանն անհրաժեշտ է պահանջարկի նոր աղբյուրներ, որը կարելի է գտնել ներկայումս մեծ ներուժով աչքի ընկնող զարգացող երկրներում: Համաշխարհային բանկի երկայացուցչի խոսքերով` զարգացած երկրները պետք է աջակցեն զարգացող երկրների մասնավոր ոլորտում գործող ընկերություններին` նպաստելով նոր աշխատատեղերի ստեղծմանը:
Հիշեցնենք, որ այսօր` հունիսի 4-ին, հարավկորեական Պուսան քաղաքում մեկնարկել է «Մեծ քսանյակի» (G20) երկրների ֆինանսների նախարարների համաժողովը, որի շրջանակներում նախատեսվում է քննարկումներ` համաշխարհային ֆինանսական համակարգի կայունացմանն առնչվող հարցերի վերաբերյալ:
30/09/2026
դրամ
Դոլար (USD)
362.83
-0.35
Եվրո (EUR)
412.14
+0
Ռուբլի (RUR)
4.3367
+0.018
Լարի (GEL)
139.28
-0.14
Արծաթ
710.01
-6.11
