Աշխարհ

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 363.50-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 413.00+0.00
OIL:  BRENT - 96.87-6.34 WTI - 89.12-0.74
COMEX:  GOLD - 4148.60-0.69 SILVER - 60.10-0.94
COMEX:  PLATINUM - 1732.80+0.79
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 158.16+0.94 EUR/GBP - 1.1321-0.11
FOREX:  EUR/USD - 1.1321-0.11 GBP/USD - 1.325+0.17
STOCKS RUS:  RTSI - 854.88+1.38
STOCKS US: DOW JONES - 50906.05-0.86 NASDAQ - 26861.06+0.24
STOCKS US: S&P 500 - 7651.54-0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 68956.72+3.30 TOPIX - 4131.98+0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.00 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10606.00-0.29 CAC40 - 7964.51-0.89
STOCKS EUR:  DAX - 25199.19-0.79
01/10/2026  CBA:  USD - 362.82-0.01 GBP - 479.76-2.44
01/10/2026  CBA:  EURO - 409.7-2.44
01/10/2026  CBA:  GOLD - 48716+149 SILVER - 708.41-1.6
ՀԲ – 2009Թ.-ԻՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀՆԱ-Ն ԿՐՃԱՏՎԵԼ Է 2,2%-ՈՎ
21/01/2010 12:17
Կիսվել

ՀԲ – 2009Թ.-ԻՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀՆԱ-Ն ԿՐՃԱՏՎԵԼ Է 2,2%-ՈՎ

Աշխարհի բոլոր երկրների համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) ընդհանուր ծավալը 2009 թվականին կրճատվել է 2,2%-ով: Այս մասին նշվում է Համաշխարհային Բանկի (ՀԲ) հրապարակած տարեկան զեկույցով, որտեղ ներկայացված են 2009 թվականի զարգացումներն, ինչպես նաև որոշ կանխատեսումներ 2010 և 2011 թվականների համար:

ՀԲ կանխատեսումների համաձայն համաշխարհային ՀՆԱ-ի ծավալը 2010 թվականին կաճի 2.7%-ով, իսկ 2011 թվականին` շուրջ 3.2%-ով, ընդ որում տնտեսության վերականգնման առավել արագ տեմպեր կգրանցեն զարգացող երկրները: Այսպես, 2010 թվականին այս երկրներում ՀՆԱ-ի աճի տեմպը կտատանվի 5.2%-ի սահմաններում, իսկ 2011 թվականին զարգացող երկրների ՀՆԱ-ն կաճի 5.8%-ով:Նշենք, որ 2009 թվականի արդյունքներով զարգացող երկրներում գրանցվել է ՀՆԱ-ի 1.2% աճ:

Զարգացած երկրների համար ՀԲ-ն կանխատեսում է ՀՆԱ-ի աճ առավել դանդաղ տեմպերով: Այսպես, 2009 թվականին գրանցված 3.3% անկման դիմաց 2010 թվականին զարգացած երկրների ՀՆԱ-ն կաճի 1.8%-ով, 2011 թվականին` 2.3%-ով:

ՀԲ զեկույցում նշվում է, որ, չնայած համաշխարհային տնտեսությունը դրսևորում է դրական միտումներ, այնուամենայնիվ, ընթացիկ տարում կնկատվի տնտեսության վերականգնման տեմպերի  դանդաղեցում, որն առավելապես պայմանավորված կլինի պետական աջակցության ծրագրերի շրջանակներում իրականացվող միջոցառումների սահմանափակմամբ:

Հրապարակած կանխատեսումային տվյալների համաձայն 2010 թվականին համաշխարհային առևտրի ծավալները կաճեն 4.3%-ով, 2011 թվականին` 6.2%-ով: Նշենք, որ 2009 թվականին գրանցվել է այս ցուցանիշի անկում շուրջ 14.4%-ով:

AMP
01/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.82
-0.01
Եվրո (EUR)
409.7
-2.44
Ռուբլի (RUR)
4.3483
+0.0116
Լարի (GEL)
139.36
+0.08
48716
+149
Արծաթ
708.41
-1.6