2010Թ.-ԻՆ ՀԲ-Ն ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ԿՏՐԱՄԱԴՐԻ 3 ՄԼՐԴ ԴՈԼԱՐԻ ՎԱՐԿ
Համաշխարհային բանկը (ՀԲ) Երկրի գործընկերության ռազմավարության (CPS) ծրագրի շրջանակներում ընթացիկ ֆինանսական տարում Թուրքիայի կտրամադրի 3 մլրդ դոլարի վարկ, որը կազմում է 7,7 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ չորսամյա վարկային ծրագրի մի մասը: Նախատեսվում է, որ CPS ծրագրի շրջանակներում 2011 թվականին Թուրքիան ՀԲ-ից կստանա ևս 1,4 մլրդ դոլար:
Թուրքիայի համար Երկրի գործընկերության ռազմավարության (CPS) ծրագիրը ՀԲ տնօրենների խորհրդի կողմից հաստատվել է 2008 թվականի փետրվարի 28-ին: Այն նախատեսում է ֆինանսական և տեխնիկական աջակցության տրամադրում երկրի հանքարդյունաբերության և էներգետիկայի ոլորտում գործող ընկերություններին` 2008-2011 թվականների ընթացքում: