15/04/2011 12:30
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿ – ԳՆԵՐԻ ՀԵՏԱԳԱ ԱՃԸ ԿՀԱՆԳԵՑՆԻ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ
Համաշխարհային շուկայում սննդամթերքի գների աճից առաջին հերթին էականորեն կտուժեն աղքատները: Այս մասին ահազանգում է Համաշխարհային բանկը (ՀԲ)` զգուշացնելով, որ սննդամթերքի գների աճը, որը մասամբ պայմանավորած է նավթի գնի աճով, կարող է դառնալ միլիոնավոր մարդկանց աղքատության պատճառ: ՀԲ պաշտոնական տվյալների համաձայն` նախորդ տարվա համեմատությամբ այս տարի համաշխարհային շուկայում պարենային գների աճը կազմել է 36%, որը պայմանավորված է առավելապես Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում տիրող քաղաքական անկայուն վիճակով:
ՀԲ կանխատեսումների համաձայն` պարենային գների ևս տաս տոկոս աճը կհանգեցնի նրան, որ ամբողջ աշխարհում 10 միլիոն մարդ կհայտվնի ծայրահեղ աղքատության մեջ: Միևնույն ժամանակ, եթե գների աճը պահպանվի նույն մակարդակի վրա, այսինքն տատանվի 30%-ի սահամններում, ապա այդ դեպքում աղքատություն է սպառնում ևս 34 մլն մարդու:
Նշենք, որ ներկայիս պայմաններում աշխարհում աղքատ մարդկանց թիվը կազմում է մոտ 1,2 մլրդ (օրական եկամուտը փոքր է 1.25 ԱՄՆ դոլարից):
Նշենք, որ ներկայիս պայմաններում աշխարհում աղքատ մարդկանց թիվը կազմում է մոտ 1,2 մլրդ (օրական եկամուտը փոքր է 1.25 ԱՄՆ դոլարից):
Խնդրի լուծման համար Համաշխարհային բանկը կոչ է անում այն երկրներին, որոնք հանդիսանում են սննդամթերքի խոշոր արտահանողներ, մեղացնել արտահանման սահմանափակումները:
21/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.4
-0.05
Եվրո (EUR)
405.92
+0.81
Ռուբլի (RUR)
4.4121
+0.0379
Լարի (GEL)
139.19
-0.04
Արծաթ
663.46
-6.37
