ԱՀԿ – 2009Թ.-ԻՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԻ ԾԱՎԱԼՆԵՐԸ ԿՐՃԱՏՎԵԼ ԵՆ ՌԵԿՈՐԴԱՅԻՆ` 12%-ՈՎ
2009 թվականին համաշխարհային առևտրի համախառն ծավալների անկումը, ճգնաժամով պայմանավորված, կազմել է 12%: Ինչպես նշել է Առևտրի Համաշխարհային Կազմակերպության (ԱՀԿ – WTO) գործադիր տնօրեն Պասկալ Լամին` համաշխարհային առևտրի ծավալների նման անկում չէր գրանցվել 1945 թվականից ի վեր:
Հատկանշական է, որ համաշխարհային առևտրի ծավալների անկման տեմպերը գերազանցել են անգամ ԱՀԿ վերլուծաբանների ամենավատատեսական կանխատեսումները, որոնց համաձայն 2009 թվականին համաշխարհային առևտրի ոլորտում անկումը կտատանվի 10%-ի սահմաններում: