XEROX-Ի ԶՈՒՏ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ ՏԱՐԵԿԱՆ ԿՏՐՎԱԾՔՈՎ ԳՐԱՆՑԵԼ ԵՆ ԱՃ
Xerox Corp. ընկերությունն ամփոփել է 2009 թվականի չորրորդ եռամսյակի իր գործունեության արդյունքները: Ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն հաշվետու եռամսյակում ընկերության զուտ եկամուտները տարեկան կտրվածքով գրանցել են զգալի աճ և կազմել 180 մլն դոլար: Նշենք, որ 2008 թվականին ընկերության եկամուտները կազմել էին 1 մլն դոլար:
Հրապարակած տվյալների համաձայն հաշվետու ամիսներին Xerox ընկերության հասույթը հասել է 4,22 մլրդ դոլարի:
Նշենք նաև, որ 2009 թվականի չորրորդ եռամսյակում ընկերության արժեթղթերի գներն աճել են շուրջ 3%-ով: