Աշխարհ

USD BUY - 376.00-1.00 USD SELL - 379.00-0.50
EUR BUY - 441.00-1.00 EUR SELL - 447.00+0.00
OIL:  BRENT - 67.93-0.04 WTI - 63.67-0.33
COMEX:  GOLD - 4849.40-0.22 SILVER - 72.26-6.20
COMEX:  PLATINUM - 1989.30-2.72
LME:  ALUMINIUM - 3056.00-2.80 COPPER - 12891.50-2.02
LME:  NICKEL - 16827.00-6.28 TIN - 46591.00-10.32
LME:  LEAD - 1963.00-2.29 ZINC - 3323.50-2.31
FOREX:  USD/JPY - 156.71-0.06 EUR/GBP - 1.1786-0.08
FOREX:  EUR/USD - 1.1786-0.08 GBP/USD - 1.3544-0.68
STOCKS RUS:  RTSI - 1126.36-0.95
STOCKS US: DOW JONES - 48908.72-1.20 NASDAQ - 22540.59-1.59
STOCKS US: S&P 500 - 6798.40-1.23
STOCKS JAPAN:  NIKKEI - 53818.04-0.88 TOPIX - 3652.41-0.09
STOCKS CHINA:  HANG SENG - 26885.24+0.14 SSEC - 4075.92-0.64
STOCKS EUR:  FTSE100 - 10309.22-0.90 CAC40 - 8238.17-0.29
STOCKS EUR:  DAX - 24491.06-0.46
05/02/2026  CBA:  USD - 378.01-0.25 GBP - 513.64-5.03
05/02/2026  CBA:  EURO - 445.56-1.32
05/02/2026  CBA:  GOLD - 60585+740 SILVER - 1101+37
YAHOO!-Ի ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ՇԱՀՈՒՅԹԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է 28%-ՈՎ
20/04/2011 11:41
Կիսվել

YAHOO!-Ի ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ՇԱՀՈՒՅԹԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է 28%-ՈՎ

Ամերիկյան Yahoo! ընկերությունն ամփոփել է 2011 թվականի առաջին եռամսյակի իր գործունեության արդյունքները: Ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն`  հաշվետու եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ընկերության զուտ շահույթը կրճատվել է 28%-ով և կազմել 223 մլն դոլար: Նշենք, որ  2010 թվականի առաջին երեք ամիսների արդյունքներով Yahoo!-ի զուտ շահույթը կազմել էր 310 մլն դոլար:

Ներկայացված տվյալների համաձայն` ընկերության հասույթն այս նույն ժամանակահատվածում կազմել է 1 մլրդ 214 մլն դոլար` նախորդ տարվա առաջին եռամսյակի արդյունքներով գրանցված  1 մլրդ 597 մլն դոլարի դիմաց: Միևնույն ժամանակ, Yahoo!-ի գործառնական շահույթը կազմել է 190 մլն դոլար` տարեկան կտրվածքով գրանցելով շուրջ 1% աճ:

Ինչպես նշել են ընկերության ներկայացուցիչները` Yahoo!-ի հաջողվել է հաշվետու եռամսյակում ապահովել հիմնական ֆինանսական ցուցանիշների կայուն մակարդակ` առավելապես շնորհիվ այնպիսի ընկերությունների հետ համագործակցության, ինչպիսիք են Facebook-ը, Twitter-ը և Zynga-ն:

Նշենք նաև, որ 2010 թվականին Yahoo! ընկերությունն ապահովել էր տարեկան զուտ շահույթի 105% աճ: Ցուցանիշը կազմել էր 1 մլրդ 244 մլն դոլար: 
 
Yahoo! ընկերությունը հիմնադրվել է 1994 թվականին: Ընկերության ծառայություններից այսօր օգտվում են շուրջ 500 մլն ինտերնետ-օգտագործողներ` ամբողջ աշխարհում:
05/02/2026
դրամ
Դոլար (USD)
378.01
-0.25
Եվրո (EUR)
445.56
-1.32
Ռուբլի (RUR)
4.9387
+0.0128
Լարի (GEL)
140.45
-0.2
60585
+740
Արծաթ
1101
+37