20/10/2010 11:52
YAHOO!-Ի ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ՇԱՀՈՒՅԹՆ ԱՃԵԼ Է ՇՈՒՐՋ 2 ԱՆԳԱՄ
Ամերիկյան Yahoo! ընկերությունն ամփոփել է 2010 թվականի երրորդ եռամսյակի իր գործունեության արդյունքները: Ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն` հշավետու եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածում համեմատությամբ ընկերության զուտ շահույթն աճել է շուրջ 2 անգամ և կազմել 396 մլն դոլար: Նշենք, որ 2009 թվականի երրորդ եռամսյակի արդյունքներով Yahoo!-ի զուտ շահույթը կազմել էր 187 մլն դոլար:
Ներկայացված տվյալների համաձայն` ընկերության հասույթն այս նույն ամիսներին կազմել է1 մլրդ 601 մլն դոլար` նախորդ տարվա երրորդ եռամսյակում գրանցված 1 մլրդ 575 մլն դոլարի դիմաց: Նշենք նաև, որ հուլիս-սեպտեմբեր ամիսների արդյունքներով Yahoo!-ի գործառնական շահույթը կազմել է 189 մլն դոլար:
Ինչպես նշել են ընկերության ներկայացուցիչները` Yahoo!-ի հաջողվել է հաշվետու եռամսյակում ապահովել հիմնական ֆինանսական ցուցանիշների աճ առավելապես շնորհիվ այնպիսի ընկերությունների հետ համագործակցության, ինչպիսիք են Facebook-ը, Twitter-ը և Zynga-ն:
Yahoo! ընկերությունը հիմնադրվել է 1994 թվականին: Ընկերության ծառայություններից այսօր օգտվում են շուրջ 500 մլն ինտերնետ-օգտագործողներ ամբողջ աշխարհում:
26/03/2026
դրամ
Դոլար (USD)
377.36
+0.16
Եվրո (EUR)
436.15
-1.63
Ռուբլի (RUR)
4.5802
-0.0817
Լարի (GEL)
139.53
+0.08
Արծաթ
887.73
+39.19
18:04 26/03/26
