2010Թ.-ԻՆ YANDEX-Ի ՀԱՍՈՒՅԹՆ ԱՃԵԼ Է 43%-ՈՎ
Ռուսական Yandex ինտերնետային ընկերության հասույթը 2010թ.-ին նախորդ տարվա համեմատ ավելացել է 43%-ով և կազմել 12.5 միլիարդ ռուբլի: Այս մասին նշվում է ընկերության մամլո հաղորդագրության մեջ:
Ներկայացված տվյալների համաձայն, Yandex-ի գովազդատուների քանակն այս մեկ տարվա ընթացքում ավելացել է շուրջ 40%-ով և կազմել 180 հազար:
2010թ.-ին, сomScore վերլուծական ընկերության տվյալների համաձայն, Yandex-ի ամսական այցելուների թիվն աճել է 64%-ով և կազմել 54 միլիոն: