ԱԼԵՔՍԵՅ ԿՈՒԴՐԻՆ – 10 ՏԱՐԻ ԱՆՑ ՉԻՆԱԿԱՆ ՅՈՒԱՆԸ ԿԱՐՈՂ Է ԴԱՌՆԱԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ԱՐԺՈՒՅԹ
Չինաստանի ազգային արժույթը` յուանը, կարող է ընդունվել որպես միջազգային պահուստային արժույթ արդեն 10 տարի անց: Նման հայտարարությամբ է հանդես եկել Ռուսաստանի ֆինանսների նախարար և փոխվարչապետ Ալեքսեյ Կուդրինը` նշելով, որ ռուբլին միջազգային ասպարեզում կարող է հասնել նման հաջողության և ձեռք բերել միջազգային պահուստային արժույթի կարգավիճակ միայն այն դեպքում, երբ այն տարբեր երկրների կողմից դիտարկվի որպես վստահելի գործիք` տարաբնույթ ֆինանսական գործարքներում:
ՌԴ վարչապետի խոսքերով` դոլարը, որպես միջազգային պահուստային արժույթ, դեռևս պահպանում է իր դիրքերը և անգամ դրսևորում իր դիրքերի ամրապնդման միտումներ: