09/06/2010 15:20
ZARA ԽԱՆՈՒԹՆԵՐԻ ՑԱՆՑՆ ԱՊԱՀՈՎԵԼ Է ՎԱՃԱՌՔԻ ԾԱՎԱԼՆԵՐԻ 63% ԱՃ
Իսպանական Isditex ընկերությունների խումբը, որը հանդիսանում է Zara խանութների ցանցի սեփականատեր, ապահովել է եռամսյակային շահույթի աճ: 2010-2011 ֆինանսական տարվա առաջին եռամսյակի արդյունքներով ընկերության շահույթն աճել է շուրջ 63%-ով, որն առավելապես արդյունք է ինչպես վաճառքի ծավալների աճի, այնպես էլ փոխարժեքի տատաումների:
Հատկանշական է, որ հագուստի վաճառքով զբաղվող Եվրոպայի ամենախոշոր խանութների ցանցն ապահովել է վաճառքի ծավալների աճ` երկու տարի շարունակ վաճառքի ծավալների անկում գրանցելուց հետո: Հաշվետու եռամսյակում ընկերության վաճառքի ծավալները տարեկան կտրվածքով աճել են 14%-ով և կազմել 2,665 մլրդ եվրո: Այս նույն ժամանակահատվածում ընկերության զուտ շահույթը կազմել է 301 մլն եվրո:
Inditex ընկերությանը, բացի Zara ապրանքանիշից, պատկանում են նաև Bershka և Massimo Dutti բրենդները:
23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
Արծաթ
648.3
-20.2
18:37 23/10/26
16:18 23/10/26
