ZARA-Ի ՇԱՀՈՒՅԹՆ ԱՃԵԼ Է 10%-ՈՎ
Իսպանական Isditex ընկերությունների խումբը, որը հանդիսանում է Zara խանութների ցանցի սեփականատեր, ապահովել է եռամսյակային շահույթի աճ: 2011-2012 ֆինանսական տարվա առաջին եռամսյակի արդյունքներով ընկերության շահույթն աճել է շուրջ 10%-ով, որն առավելապես պայմանավորված է զարգացող շուկաներում ընկերության վաճառքի ծավալների աճով: Հաշվետու եռամսյակում Zara խանութների ցանցն ապահովել է վաճառքի ծավալների 11% աճ:
Inditex ընկերությանը, բացի Zara ապրանքանիշից, պատկանում են նաև Bershka և Massimo Dutti բրենդները: