
ՋԵՅԿՈԲ ԶՈՒՄԱ – «ՄԵԾ ՔՍԱՆՅԱԿԸ» ՊԵՏՔ Է ԻՐԱԿԱՆԱՑՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐՈՒՄ
«Մեծ քսանյակը» (G20) պետք է արդյունավետ կերպով իրականացնի միջազգային արժութային համակարգի վերակազմավորում: Նման կարծիք է հայտնել Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Ջեյկոբ Զուման` վստահություն հայտնելով, որ նման բարեփոխումը հնարավորություն կտա ճիշտ լուծումներ գտնել ցածր եկամուտ ունեցող աֆրիկյան երկրների զարգացման խնդիրների համար:
Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահի խոսքերով` «Մեծ քսանյակի» արդյունավետությունը և «Մեծ քսանյակում» որպես զարգացող երկրների ներկայացուցիչ Հարավաֆրիկյան Հանրապետության ներկայության հաջողությունը պայմանավորված է այն հանգամանքով, թե այս կառույցը որքանով պատրաստ կլինի ժամանակին իրագործել իր ծրագրերը: