5 ՀԱՅ` FORBES-Ի 2011Թ.-Ի ՄԻԼԻԱՐԴԱՏԵՐԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ
Ամերիկյան Forbes պարբերականը հերթական անգամ հրապարակել է աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշը: 2011թ.-ի աշխարհի միլիարդատերերի ցուցակում տեղ են զբաղեցրել 5 հայեր:
Քըրք Քրքորյանը շարունակում է մնալ աշխարհի ամենահարուստ հայը: Նա զբաղեցնում է ցուցակի 310-րդ հորիզանականը: Քրքորյանի կարողությունը կազմում է 3.5 միլիարդ դոլար: Նշենք, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքով Քրքորյանի կարողությունը նվազել է մի քանի անգամ:
Forbes-ի ցուցակի նույն` 833-րդ հորիզոնականում են հայտնվել Դանիլ Խաչատուրովը և Նիկոլայ ու Սերգեյ Սարկիսով եղբայրները: Նրանցից յուրաքանչյուրի կարողությունը կազմում է 1.5 միլիարդ դոլար: Աշխարհի միլիարդատերերի վարկանիշի 879-րդ հորիզոնականն է զբաղեցնում Տաշիր ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանը, ում կարողությունը գնահատվել է 1.4 միլիարդ դոլար: