Բիզնես

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 393.50-0.50
EUR BUY - 420.00+0.00 EUR SELL - 425.00+0.00
OIL:  BRENT - 73.63-0.51 WTI - 69.04-1.23
COMEX:  GOLD - 3118.00+1.02 SILVER - 34.82-1.39
COMEX:  PLATINUM - 998.90-0.65
LME:  ALUMINIUM - 2547.50-0.59 COPPER - 9794.50-0.53
LME:  NICKEL - 16380.00+0.82 TIN - 36220.00+2.69
LME:  LEAD - 2025.50-0.76 ZINC - 2857.00-1.47
FOREX:  USD/JPY - 149.81-0.66 EUR/GBP - 1.0827+0.36
FOREX:  EUR/USD - 1.0827+0.36 GBP/USD - 1.2938-0.02
STOCKS RUS:  RTSI - 1144.79+0.00
STOCKS US: DOW JONES - 41583.90-1.69 NASDAQ - 17322.99-2.70
STOCKS US: S&P 500 - 5580.94-1.97
STOCKS JAPAN:  NIKKEI - 37120.33-1.80 TOPIX - 2757.25-2.07
STOCKS CHINA:  HANG SENG - 23426.60-0.65 SSEC - 3351.31-0.67
STOCKS EUR:  FTSE100 - 8658.85-0.08 CAC40 - 7916.08-0.93
STOCKS EUR:  DAX - 22461.52-0.96
28/03/2025  CBA:  USD - 391.59-0.22 GBP - 506.56-0.05
28/03/2025  CBA:  EURO - 421.70-0.71
28/03/2025  CBA:  GOLD - 38482.00+524.00 SILVER - 429.44+4.17
Նոր առաջարկ 5G ցանց ունեցող քաղաքներում Ucom-ին միացողների համար
28/03/2025 13:53
Կիսվել

Նոր առաջարկ 5G ցանց ունեցող քաղաքներում Ucom-ին միացողների համար

2024 թ-ի ընթացքում Ucom-ն իրականացրել է ցանցերի արդիականացման աննախադեպ աշխատանքներ, որոնց արդյունքում Հայաստանի մարզային 28 քաղաքներում, Բագրատաշենի սահմանային անցակետում և  Մայլեռ Մաունթին Ռեզորթում արդեն հասանելի է 5G ժամանակակից ցանցը։

Այդ կապակցությամբ, մարտի 21-ից մինչև մայիսի 31-ը հատուկ ակցիայի շրջանակում 5G ցանց ունեցող քաղաքների Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոններում նոր SIM քարտեր ձեռք բերելիս բաժանորդները կկարողանան օգտվել ավելի արագ և կայուն կապից, ինչպես նաև կստանան 100 ԳԲ ինտերնետ՝ 6 ամսվա ընթացքում օգտագործելու համար։

Առաջարկից կարող են օգտվել Next Level, Level Up, Unity սակագնային պլաններին միացող նոր բաժանորդները, որոնք միացման պահին սակագնային պլանով նախատեսված ինտերնետի ծավալի հետ միասին անվճար կստանան լրացուցիչ 100 ԳԲ փաթեթ։

«Մենք քրտնաջան աշխատել ենք՝ մարզային քաղաքներում կառուցելու այս ժամանակակից, կայուն և ապահով ցանցը։ Դրա միակ նպատակը ավելի որակյալ և ժամանակակից պահանջներին համապատասխան կապի ծառայություններ մատուցելն է։ Որպես բաժանորդամետ ընկերություն՝ մենք ցանկանում ենք, որ մեր սիրելի բաժանորդները լիարժեքորեն օգտվեն և վայելեն այս նոր ցանցի ընձեռած հնարավորությունները», – ասել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

5G ինտերնետից կարող են օգտվել շարժական կապի կանխավճարային, հետվճարային և կորպորատիվ սակագնային պլանների բոլոր բաժանորդները (բացառությամբ շարժական ինտերնետի սակագնային պլանների)՝ 5G ցանցի հետ համատեղելի, iOS և մի շարք Android օպերացիոն համակարգերով աշխատող սմարթֆոնով:

Նշենք, որ Ucom ցանցերի արդիականացումն ու ընդլայնումը շարունակվում է նաև այս տարի։ Նոր արդյունքների մասին ընկերությունը պարբերաբար տեղեկացնում է հանրությանը։ Ֆիքսված և շարժական կապին հասանելիություն ունեցող քաղաքների ցանկի, ինչպես նաև 5G ցանցի մասին ավելի մանրամասն տեղեկություններ կարող եք գտնել ընկերության պաշտոնական կայքում։

28/03/2025
դրամ
Դոլար (USD)
391.59
-0.22
Եվրո (EUR)
421.70
-0.71
Ռուբլի (RUR)
4.67
-0.02
Լարի (GEL)
141.37
+0.05
38482.00
+524.00
Արծաթ
429.44
+4.17