ՍԹԱՐ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԶԱՄԲՅՈՒՂ – ԱՊՐԻԼ 2011
ՍԹԱՐ սուպերմարկետների ցանցը և «Բիզնես 24»-ը ներկայացնում են «ՍԹԱՐ պարենային զամբյուղ»-ը` հաշվարկված 2011թ.-ի ապրիլ ամսվա ընթացքում սուպերմարկետների ցանցում սահմանված գների հիման վրա:
Ապրիլի 1-ից 30-ն ընկած ժամանակահատվածում ՍԹԱՐ պարենային նվազագույն զամբյուղի արժեքը կազմել է 31 213.88 դրամ` ամսական կտրվածքով, և 374566.5 դրամ` տարեկան: Մարտի համեմատ (31 155.2 դրամ) զամբյուղի արժեքն աճել է 0.18%-ով, իսկ 2011թ.-ի սկզբից` 9.42%-ով:
Ապրիլի ընթացքում չեն փոփոխվել հետևյալ ապրանքատեսակների գները` հաց, մակարոնեղեն, ձավարեղեն, ընդեղեն (լոբի), կաթ, կաթնաշոռ, պանիր, ձուկ:
– Նվազել են` տավարի մսի (-0.8%), կարտոֆիլի (-1.6%), մրգի (խնձոր -4.3%), բուսական յուղի` (-0.1%) գները:
– Աճել են` ալյուրի (+15.2%), կենդանական յուղի (19.7%), բանջարեղենի (սոխ, կաղամբ, +4.7%), շաքարի (+5.1%), ձվի (+3.6%) և մարգարինի (+13.9%):
Հիշեցնենք, որ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած վերջին տվյալների համաձայն, 2011թ.-ի 1-ին եռամսյակի ընթացքում ՀՀ-ում պարենային զամբյուղի արժեքը կազմել է 35 390.0 դրամ` ամսական կտրվածով, և 424 680.5 դրամ` տարեկան:
Պարենային նվազագույն զամբյուղի մեջ ընդգրկված են հետևյալ ապրանքատեսակները` հաց (օրական/տարեկան սպառում ըստ մեկ շնչի` 250գր/91.3կգ), ալյուր (20գր/7.3կգ), մակարոնեղեն (15գր/5.5կգ), ձավարեղեն (50գր/18.3կգ), ընդեղեն (20գր/7.3կգ), տավարի միս (100գր/36.5կգ), կաթ (200մլ/73լ), կաթնաշոռ (10գր/3.7կգ), կենդանական յուղ (20գր/7.3կգ), պանիր (25գր/9.1կգ), կարտոֆիլ (250գր/91.3կգ), բանջարեղեն/ սոխ և կաղամբ (300գր/103.5կգ), միրգ/խնձոր (200գր/73կգ), շաքար (50գր/18.3կգ), ձու (0.5 հատ/182.5 հատ), բուսական յուղ (20գր/7.3կգ), մարգարին (10գր/3.7կգ) և ձուկ (30գր/11կգ):
Ապրիլի 1-30-ի դրությամբ ՍԹԱՐ սուպերմարկետների ցանցում պարենային զամբյուղում ընդգրկված ապրանքատեսակների համար գործող նվազագույն գներն են`
Ա. Մարտի 1-31 ժամանակահատվածի համեմատ գների փոփոխություն արձանագրած ապրանքատեսակներ`
Անվ. | Գին | Օրական սպառման արժեք | Տարեկան սպառման արժեք | Փոփ.
Ալյուր` 432 դր/կգ | 8.6 դրամ | 3153.6 դրամ | աճ 15.2%
Տավարի միս` 2228 դր/կգ | 222.8 դրամ | 81322 դրամ | նվազում 0.8%
Կենդ. յուղ` 1310 դր/կգ | 26.2 դրամ | 9563 դրամ | աճ 19.7%
Կարտոֆիլ` 304 դր/կգ | 76 դրամ | 27755.2 դրամ | նվազում 1.6%
Բանջ. (սոխ, կաղամբ)` 310 դր/կգ | 93.0 դրամ | 33945 դրամ | աճ 4.7%
Միրգ (խնձոր)` 890 դր/կգ | 178 դրամ | 64970 դրամ | նվազում 4.3%
Շաքար` 370 դր/կգ | 185 դր | 6771 դրամ | աճ 5.1%
Ձու` 58 դր/հատ | 29 դր | 10585 դրամ | աճ 3.6%
Բուսական յուղ` 870 դր/կգ | 17.4 դր | 6351 դրամ | նվազում 0.1%
Մարգարին` 1082 դր/կգ |10.8 դր | 4003.4 դրամ | աճ 13.9%
Բ. Գնային փոփոխություններ չկրած ապրանքատեսակներ`
Անվ. | Գին | Օրական սպառման արժեք | Տարեկան սպառման արժեք
Հաց` 386 դր/կգ | 96.5 դրամ | 35241.8 դրամ
Մակարոնեղեն` 470դր/կգ | 7.1 դրամ | 2585 դրամ
Ձավ. (բրինձ)` 410 դր/կգ | 20.5 դրամ | 7503 դրամ
Ընդեղեն` 990 դր/կգ | 19.8 դրամ | 7227 դրամ
Կաթ` 320 դր/լ | 64 դրամ | 23360 դրամ
Կաթնաշոռ` 1595 դր/կգ | 16 դրամ | 5901.5 դրամ
Պանիր` 2490 դր/կգ | 62.3 դրամ | 22659 դրամ
Ձուկ (իշխան)` 1970 դր/կգ | 59.1 դր | 21670 դրամ
ՍԹԱՐ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԶԱՄԲՅՈՒՂ – ՄԱՐՏ 2011