Բիզնես

USD BUY - 396.00+3.50 USD SELL - 401.00+4.00
EUR BUY - 417.00+3.00 EUR SELL - 424.00+3.00
OIL:  BRENT - 72.94-0.60 WTI - 68.15-1.47
COMEX:  GOLD - 2673.90+0.58 SILVER - 31.10+1.40
COMEX:  PLATINUM - 951.80+0.51
LME:  ALUMINIUM - 2594.00-0.19 COPPER - 9010.50+0.09
LME:  NICKEL - 15903.00-1.00 TIN - 28913.00+2.56
LME:  LEAD - 2072.50+0.75 ZINC - 3103.00+1.60
FOREX:  USD/JPY - 149.75-0.18 EUR/GBP - 1.0575+0.04
FOREX:  EUR/USD - 1.0575+0.04 GBP/USD - 1.2737+0.20
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44910.65+0.42 NASDAQ - 19218.17+0.83
STOCKS US: S&P 500 - 6032.38+0.56
STOCKS JAPAN:  NIKKEI - 38208.03-0.37 TOPIX - 2680.71-0.24
STOCKS CHINA:  HANG SENG - 19423.61+0.29 SSEC - 3326.46+0.93
STOCKS EUR:  FTSE100 - 8287.30+0.07 CAC40 - 7235.11+0.78
STOCKS EUR:  DAX - 19626.45+1.03
29/11/2024  CBA:  USD - 394.64+1.67 GBP - 500.84+3.18
29/11/2024  CBA:  EURO - 416.82+2.24
29/11/2024  CBA:  GOLD - 33519.71+154.48 SILVER - 381.46-3.76
Մեծ սկիզբը կեղծ հաղթանակներ է ծնում
22/10/2024 21:19
Կիսվել

Մեծ սկիզբը կեղծ հաղթանակներ է ծնում

Յուրաքանչյուր ստարտափ մեկնարկում է հաղթական, իսկ գործունեության անհաջող ընթացքը տանում է դեպի կործանում։ Քանի՞ անգամ պետք է տեսնենք այս նույն սցենարը, որպեսզի հասկանանք այս սկզբունքը։

Մեզ հայտնի է, որ յուրաքանչյուր ստարտափը մեկնարկում է մեծ աղմուկով. հսկայական ներդրումներով, «հեղափոխական» արտադրանքով և գովեստի խոսքերով, իսկ հետո մի քանի տարում անհետանում ասպարեզից։

Լինի դա հերթական հաջողակ մեդիա հարթակը, ինչպիսին Clubhouse-ը (առաջին 1.5 տարում գնահատվում էր 4 մլրդ ԱՄՆ դոլար, այսօր գրեթե անհետացել է) կամ Bird-ը (միայն 1 տարում արժեքն հասավ 2 մլրդ ԱՄՆ դոլարի, այժմ ընդամենը 40 մլն), մենք պարզապես շարունակոււմ ենք արձանագրել, որ ամեն ինչ նույնությամբ կրկնվում է և վերջ։ Անհրաժեշտ է ուղղակի ուշադրություն չդարձնել սկզբնական շրջանում հնչող ամպագոռգոռ կանխատեսումներին։ Պետք է կարողանանք մեկնարկում արձանագրված հաջողությունները դիտարկել որպես էյֆորիկ։

Ֆինանսավորման փուլ

Ստարտափի ամենաչափազանցված հաջողություններից մեկը ֆինանսավորման փուլն է։ Այս փուլի առաջընթացը մեծ ջանքեր է պահանջում և կենսական նշանակություն ունի ստարտափի հետագա հաջողության համար։ Այս փուլը հաճախ հնարավորություն է տալիս պատկերացում կազմել այն մասին, թե ինչ հաջողություններ է ստարտափն արդեն գրանցել։

Մենք այդ հաջողություններն ամբողջությամբ կապում ենք այն բանի հետ, որ սկզբնական շրջանում ստարտափն ունենում է մեծաքանակ միջոցներ մեծ ծախսեր կատարելու համար։ Ամեն բան հեշտ է թվում, երբ դու ահռելի գումարներ ես վատնում (որը դու չես վաստակել) մասնագետներ ես վարձում, կամ «հարբած նավաստիների» նման ծախսեր ես անում հաճախերդների ներգրավման վրա։ Անշուշտ, այդ ֆինանսական միջոցներն ամբողջությամբ ծախսելուց հետո մենք ինչ-որ բան կունենանք ի ցույց դնելու` լավագույն դեպքում կայուն բիզնես, վատագույն դեպքում` ոչինչ։ Մի բան է համոզել մի խումբ ներդրողների, որ ստարտափը կարող է աշխատել, այլ բան է համոզել վճարունակ հաճախորդներին։

Անհավանական նորույթ կամ «հեղափոխական» արտադրանք

Յուրաքանչյուր ստարտափ մեկնարկում է նոր գաղափարներով կամ, առնվազն, բիզնեսավարման նոր մոտեցումներով։ Մենք շեղվում ենք մեր ուղուց, երբ սկսում ենք շփոթել նոր արտադրանքը լավագույնի հետ։ Շատ ստարտափներ հաճախ շտապում են իրենց վերագրել այնպիսի անվանումներ, ինչպիսիք են «Facebook killer»-ը կամ «The next Google»-ը։ Սակայն տասնամյակներ անց այս 2 ընկերությունները շարունակում են պահպանել իրենց գերիշխող դիրքը շուկայում։

Նորույթ լինել դեռ չի նշանակում լինել լավագույնը։ Չմոռանանք, որ կրիպտոարժույթը ևս եկավ ամեն բան փոխելու։ Թվում էր բոլորը իրենց գործարքներն այսուհետ կկատարեն միայն բլոկչեյնով` մտածելով որ նորը միշտ ավելի լավ լինի։

Յուրաքանչյուրն էլ կարող է թողարկել նոր` «հեղափոխական» արտադրանք: Բայց դա դեռ հաջողություն չէ, թեև ոգևորիչ է: Հաջողության հասնում են ոչ թե արտադրանքի թողարկմամբ, այլ դրա ավելի բարձր գնով իրացվելիությամբ, քան արտադրության ծախսերն են: Չնայած այս բանաձևը շատ ակնհայտ է թվում, սակայն նոր ապրանքների թողարկման ֆոնին հաճախ մոռացության են տրվում պարզ մաթեմատիկան հաշվարկները:

Բոլորը սիրում են մեր նոր արտադրանքը

Նոր ֆինանսավորումների և նորույթ արտադրանքի մահացու համադրությունը մեծաթիվ կեղծ գովեստի է արժանանում սոցցանցերում։ 2001 թվականին, երբ հայտնվեց Segway-ը (արտառոց չէ եթե այս անունն ձեզ ծանոթ չէ), Սթիվ Ջոբսը հայտարարեց. «Բոլոր քաղաքներն կնախագծվեն այս սարքի հիման վրա»։ Եթե Ջոբսը նկատի ուներ, որ տասնյակ քաղաքներ իրենց այցելող ամենաքմահաճ ընտանիքներին կառաջարկի «Segway tours», ապա այո։

Հաճախորդների և մասնագետների կողմից վաղաժամ գովասանքը հիանալի, բայց մենք մոռանում ենք այն փաստը, որ դա ժամանակավոր բնույթ է կրում։ Այն, թե ինչպիսին կարող էինք մենք լինել, ոչ մի արժեք չունեն, եթե որպես արդյունք ոչինչ չունենք, որով կարելի է արդարացնել մեր շուրջը բարձրացած աղմուկը։ «Արդարության համար պետք է ասեմ, որ իմ երեխաներն ունեն Segway Ninebot, որով  նրանք զբաղվել են ավելի քան 45 րոպե (իր գոյատևման ողջ ընթացքում)։ Այնպես որ հնարավոր է Ջոբսն իրավացի էր». հեգնում է Կուբանը։

Իրական հաջողություն

Թեև հուզիչ է նոր ստարտափների և դրանց շրջապատող մամուլի ու լրատվամիջոցների ոգևորությամբ տարված լինելը, այնուամենայնիվ, մենք պետք է հիշենք, որ այդ մեկնարկային հաջողությունները կեղծ ոգևորություն է: Իրական հաղթանակները գալիս են տարիներ անց, երբ մենք ունենում ենք գնողունակ հաճախորդներով շահութաբեր բիզնես։

29/11/2024
դրամ
Դոլար (USD)
394.64
+1.67
Եվրո (EUR)
416.82
+2.24
Ռուբլի (RUR)
3.66
+0.09
Լարի (GEL)
141.07
-2.23
33519.71
+154.48
Արծաթ
381.46
-3.76