ՃԱՊՈՆԱԿԱՆ ՖՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱՆԵՐՈՒՄ ԻՆԴԵՔՍՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 17/07/09
Այսօր ճապոնական ֆոնդային բորսաներում կայացած առևտրային շրջանների արդյունքներով Nikkei ինդեքսն աճել է 0.55%-ով և կազմել 9395.32 կետ, իսկ լայն սպառման շուկաների Topix ինդեքսն աճել է 0.7%-ով և կազմել 878.29 կետ: Առևտրային շրջանների արդյունքներով առավել մեծ աճ գրանցել են շինարարության ոլորտում գործող ընկերությունների արժեթղթերի գները, որը մեծապես պայմանավորված է Barclays Plc վերլուծաբանների այն հայտարարությամբ, որ շինարարության ոլորտում արդեն նկատվում են դրական տեղաշարժեր: