ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ՆԵՐԲԱՆԿԱՅԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՎԱՃԱՌՎԵԼ Է 49.7 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐ 17/07/09
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ հուլիսի 13-17-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 51.841.674 ԱՄՆ դոլարª 365.89 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 49.796.438 ԱՄՆ դոլար` 367.74 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Նույն ժամանակահատվածում միջբանկային շուկայում իրականացվել է 500.000 ԱՄՆ դոլարի առք և վաճառքª 368.01 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: