ԿԱՐՏՈՖԻԼԻ ԲԵՐՔԸ ԼՐԻՎ ԿԲԱՎԱՐԱՐԻ ՆԵՐՔԻՆ ՇՈՒԿԱՅԻ ՊԱՀԱՆՋԱՐԿԸ
Ըստ Ս. Գալստյանի, տարին նպաստավոր է նաեւ կարտոֆիլի բերքի առումով: «Այս տարի կատոֆիլի գրեթե նույն քանակի բերք կունենանք: Բանակցություններ են վարվում գրեթե բոլոր հնարավոր տարբերակներով, որպեսզի ներքին կարիքները բավարարելու համար անցկացվող մրցույթները թափանցիկ լինեն եւ գյուղացիական տնտեսությունները կարողանան մասնակցել»,- ասաց նա` ավելացնելով նաեւ, որ կարտոֆիլը միակ մթերքն է, որի առումով հանրապետությունը կարողանում է բավարարել ներքին շուկայի պահանջարկը: