ԱՐՄԵՆԱԼ – ՆՇՎԵՑ ՀԱՆՔԱԳՈՐԾԻ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻ ՕՐԸ
Աշխարհում ալյումինի եւ կավահողի խոշորագույն արտադրող «ՌՈւՍԱԼ» միավորված ընկերության կազմում գործող «Արմենալ» գործարանում այսօր նշվեց Հանքագործի եւ մետալուրգի օրը: Հայաստանի կառավարության որոշմամբ այս տոնը նշվում է հուլիսի երրորդ կիրակի օրը: «Արմենալ»-ի աշխատակիցները գործարանի գլխավոր տնօրենի կողմից շնորհակալական խոսքերի արժանացան: Սերգեյ Բորովիկը երախտագիտությամբ նշեց, որ գործարանի արձանագրած հաջողությունները բարեխիղճ աշխատանքի արդյունք են:
«Ձեր մասնագիտական տոնի կապակցությամբ բոլորիդ մաղթում եմ առողջություն, նորանոր ձեռքբերումներ: Եթե չլիներ միմյանց հասկանալու կարողությունը, մեզ մոտ ոչինչ չէր ստացվի»,- իր ուղերձում նշեց նա:
Ս.Բորովիկի խոսքով` գործարանի ղեկավարությունն ամեն ինչ անում է աշխատակցիների սոցիալական խնդիրների լուծման ուղղությամբ: Այսօր արդեն գործարանում միջին աշխատավարձը 185 հազ. դրամ է կազմում` 50 տոկոսով ավելի նախորդ տարվանից:
Իրենց մասնագիտական պարտականությունները բարեխղճորեն կատարած աշխատակիցները գործարանի ղեկավարության կողմից պատվոգրերի արժանացան: