COMEX – ՈՍԿՈՒ ԳԻՆՆ ԱՃԵԼ Է 21/07/09
Այսօր գիշեր Նյու-Յորքի COMEX բորսայական հարթակում կայացած առևտրային շրջանի արդյունքում գրանցվել է թանկարժեք մետաղների գների աճ: Սույն աճի հիմնական պատճառը ԱՄՆ դոլարի փոխարժեքի անկումն է, որի հետևանքով շատ ավելի ներդորղներ են գերադասում միջոցները խնայել ոսկով:
Ոսկու օգոստոսյան ֆյուչրսների գինն աճել է 1.2%-ով և կազմել 948.8 դոլար, արծաթի սեպտեմբերյան ֆյուչրսային պայմանագրերի գինն աճել է 1.7%-ով և կազմել 13.625 դոլար, իսկ պլատինի հոկտեմբեր ամսվա ֆյուչրսների գինն աճել է 1.1%-ով և կազմել 1188.9 դոլար:
Գների միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):