ՃԱՊՈՆԱԿԱՆ ՖՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱՆԵՐՈՒՄ ԻՆԴԵՔՍՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 21/07/09
Ճապոնական ֆոնդային բորսաներում այսօր կայացած առևտրային շրջանների արդյունքներով հիմնական ինդեքսներն աճել են: Nikkei ինդեքսն աճել է 2.73%-ով և կազմել 9652.02 կետ, իսկ լայն սպառման շուկաների Topix ինդեքսը գրանցել է 2.7% աճ և սահմանվել 901.55 կետ: Առևտրային շրջանների արդյունքներով ներդրողների որոշումների վրա էական ազդեցություն է թողել վերլուծաբանների դրական կանխատեսումները, ինչով էլ պայմանավորված առևտրային շրջանների արդյունքներով առավելագույն աճ գրանցել են արտահանող ընկերությունների արժեթղթերի գները: