2009Թ. ԱՌԱՋԻՆ ՎԵՑ ԱՄԻՍՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԾԱՎԱԼԸ ՀՀ-ՈՒՄ ԿՐՃԱՏՎԵԼ Է 11,5%-ՈՎ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն այս տարվա հունվար-հունիս ամիսների ընթացքում արդյունաբերական արտադրանքի ծավալը ՀՀ-ում կրճատվել է 11,5%-ով և կազմել 281487,8 մլն դրամ, ընդ որում միայն հունիս ամսվա ընթացքում մայիս ամսվա համեմատությամբ արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 2,0%-ով: Հրապարակած տվյալների համաձայն այս տարվա առաջին եռամսյակում արդյունաբերական արտադրանքի ծավալը կրճատվել է 9,5%-ով և կազմել 133079,4 մլն դրամ, իսկ ամսական կտրվածքով արդյունաբերական արտադրանքի առավելագույն անկում` շուրջ 24%, գրանցվել է հունվարին: