ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ՀՀ ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔ 21/07/09
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին հայտնում են, որ այսօր` հուլիսի 21-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ֆունտի, ռուբլու և եվրոյի նկատմամբ գրանցվել է դրամի փոխարժեքի նվազում, դրամի փոխարժեքը աճել է միայն դոլարի նկատմամբ:
ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.36 դրամով և կազմել է 365.19 դրամ մեկ դոլարի դիմաց: Մեծ Բրիտանիայի ֆունտի փոխարժեքն աճել է 3.76 դրամով և կազմել է 599.97 դրամ մեկ ֆունտի դիմաց: Եվրոյի փոխարժեքն աճել է 3.82 դրամով և կազմել է 519.17 դրամ մեկ եվրոյի դիմաց: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.25 դրամով և կազմել է 11.76 դրամ մեկ ռուբլու դիմաց: