Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 399.50-1.50 EUR SELL - 406.50-0.50
OIL:  BRENT - 114.73-2.26 WTI - 100.78-2.41
COMEX:  GOLD - 4022.30+0.78 SILVER - 54.11+0.74
COMEX:  PLATINUM - 1520.10-2.71
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.68+0.55 EUR/GBP - 1.1172-0.27
FOREX:  EUR/USD - 1.1172-0.27 GBP/USD - 1.334-0.24
STOCKS RUS:  RTSI - 973.16+0.75
STOCKS US: DOW JONES - 52361.58+0.28 NASDAQ - 26169.38+0.82
STOCKS US: S&P 500 - 7676.77+0.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 62189.65-0.80 TOPIX - 3972.98+0.18
STOCKS CHINA:  HANG SENG - 23211.81+0.51 SSEC - 3697.52+0.19
STOCKS EUR:  FTSE100 - 10767.33+0.72 CAC40 - 7847.32+0.83
STOCKS EUR:  DAX - 25410.84+0.91
26/10/2026  CBA:  USD - 360.88-0.26 GBP - 481.77-1.22
26/10/2026  CBA:  EURO - 404.11-0.22
26/10/2026  CBA:  GOLD - 46565-439 SILVER - 625.38-22.92
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ – ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՅՆ ԲԱՑԱՌԻԿ ԵՐԿՐՆԵՐԻՑ Է, ՈՐՏԵՂ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐՆ ԱՅԺՄ ԱՎԵԼԱՆՈՒՄ ԵՆ
21/07/2009 17:54
Կիսվել

ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ – ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՅՆ ԲԱՑԱՌԻԿ ԵՐԿՐՆԵՐԻՑ Է, ՈՐՏԵՂ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐՆ ԱՅԺՄ ԱՎԵԼԱՆՈՒՄ ԵՆ

Հայաստանն այն բացառիկ երկրներից է, որտեղ զբոսաշրջության ցուցանիշերն այժմ ավելանում են: Այսօր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշեց, որ չնայած համաշխարհային զբոսաշրջությունն անկում է արել, ընդ որում` նվազման ամենամեծ միտումներն արձանագրվել են ԱՊՀ-ում, սակայն Հայաստանում այս տարվա առաջին եռամսյակի տվյալներով` զբոսաշրջիկների թիվը 2008-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 2.7 տոկոսով: Ակնկալվում է, որ տարվա կտրվածքով Հայաստան եկող զբոսաշրջիկների թիվը կգերազանցի 600 հազարը` նախորդ տարվա շուրջ 500 հազարի դիմաց:

Ըստ Տ. Սարգսյանի` Հայաստան այցելողների մոտ 10 տոկոսը հյուրընկալվում է հյուրանոցներում, մնացածն ինքնուրույն են կազմակերպում իրենց հանգիստը: Տուրիստական փաթեթների կշիռը բավականին փոքր է, քանի որ դրանց գները 3-4 անգամ գերազանցում են հանգիստն ինքնուրույն կազմակերպելու պարագայում ծագող ծախսերը: «Աշխարհում այդպես չէ»,-նկատեց վարչապետը` ավելացնելով, որ, ընդհակառակը, եվրոպական երկրներում զբոսաշրջային փաթեթներից օգտվելը մի քանի անգամ ավելի էժան է ինքնուրույն հանգիստ կազմակերպելուց:

Նա նաեւ նշեց, որ, ըստ դիտարկումների, Հայաստանում ամենամեծ ծախսն անում են այստեղ զբոսաշրջային այցով գտնվող ճապոնացիները` օրական մոտ 1400 դոլար, ամենափոքր ծախսը` վրացիները եւ պարսիկները` 30-40 դոլար: Հայաստան եկողների ընդամենը 20 տոկոսն է գալիս առաջին անգամ, մնացած դեպքերում զբոսաշրջիկները կրկնում են իրենց այցելությունները, քանի որ նրանց վրա մեծ ազդեցություն են թողնում հայաստանյան գրավչությունները: Այդուհանդերձ, դրսում գտնվող հայերի մոտ 90 տոկոսը դեռ չի եկել Հայաստան:

«Եթե տիրապետենք տուրիզմի կազմակերպման ձեւերին, եթե կարողանանք առաջարկել մատչելի զբոսաշրջային փաթեթներ, կարելի է մեծացնել դրանցից օգտվողների թիվը»,-ասաց նա:

AMP
26/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.88
-0.26
Եվրո (EUR)
404.11
-0.22
Ռուբլի (RUR)
4.4762
-0.0106
Լարի (GEL)
139.06
-0.05
46565
-439
Արծաթ
625.38
-22.92