ԳՐԱՎԻՉ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿ` ԴԵՊԻ ՂԱՐԱԲԱՂԻ ԱՆՄՈՌԱՆԱԼԻ ՎԱՅՐԵՐ
Հայաստանյան մի շարք տուր-օպերատորներ ներկայացնում են հետաքրքիր եւ շահավետ տուրիստական փաթեթ` 90 հազար դրամի շրջանակներում 6-օրյա ճամփորդություն Հայաստանից Լեռնային Ղարաբաղ, օրական երեքանգամյա սնունդ, ուղեվարների ուղեկցությամբ այցելություններ տարբեր զբոսաշրջային վայրեր, որակյալ փոխադրամիջոցներ: Որպեսզի առավել մատչելի լինեն գները, զբոսաշրջային ծառայություններն առաջիկայում կներկայացնեն նաեւ առավել կարճաժամկետ փաթեթ-առաջարկներ:
Հիշեցնենք, որ որոշ ժամանակ առաջ ՀՀ վարչապետի մոտ կազմակերպված խորհդակցությունից հետո մի շարք տուր-օպերատորներ մեկնել են ԼՂ եւ տեղում ծանոթացել այնտեղ զբոսաշրջության զարգացման հեռանկարներին, խնդիրներին: