ԱՅՍ ՏԱՐՎԱ ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄՅԱԿՈՒՄ ՀՀ ՊԵՏԲՅՈՒՋԵԻ ԾԱԽՍԵՐԸ 47.1 ՄԻԼԻԱՐԴ ԴՐԱՄՈՎ ԳԵՐԱԶԱՆՑԵԼ ԵՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ
ՀՀ ֆինանսների նախարարությունից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ 2009 թվականի առաջին կիսամյակում ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են ավելի քան 300.4 մլրդ դրամ, իսկ ծախսերը` 347.5 մլրդ դրամ, որոնք ապահովել են ՀՀ կառավարության կողմից ճշտված կիսամյակային ծրագրի համապատասխանաբար 91.9 և 90.4 տոկոսը: Պետական բյուջեի տարեկան ծրագրային ցուցանիշները կատարվել են եկամուտների գծով` 33.4%-ով, ծախսերի գծով` 38.8%-ով: