LME – ԳՈՒՆԱՎՈՐ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐԸ ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ ԱՃԵԼ ԵՆ 23/07/09
Լոնդոնի (London Metal Exchange, LME) մետաղների բորսայում երեկ` հուլիսի 22-ին, կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամսիների ֆյուչրսների գները հիմնականում աճել են: Առևտրային շրջանի ավարտին անկում է գրանցել միայն կապարի գինը` 1.06%, և կազմել 1680 դոլար:
Ալյումինի գինն աճել է 0.78%-ով և կազմել 1734 դոլար, պղնձի գինն աճել է 0.09%-ով և կազմել է 5361 դոլար, նիկելի գինն աճել է 0.44%-ով և կազմել 15950 դոլար, անագի գինն աճել է 0.72%-ով և կազմել 13950 դոլար, իսկ ցինկի գինն աճել է 0.64%-ով և կազմել 1655 դոլար:
Գների միավորը` 1 տոննա: