ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ AMGN36052110 ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՀԵՏԳՆՄԱՆ ԱՃՈՒՐԴ 23/07/09
ՀՀ ֆինանսների նախարարությունից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ հուլիսի 23-ին տեղի է ունեցել պետական (գանձապետական) միջնաժամկետ AMGN36052110 թողարկման արժեկտրոնային պարտատոմսերի հետգնման աճուրդ:
Հետգնման ենթակա պարտատոմսերի ծավալը 500 000 000 դրամ է, հետգնման ներկայացված փաստացի ծավալը` 498 000 000 դրամ, հետգնված ծավալը` 498 000 000 դրամ, որի դիմաց պետական բյուջեից վճարվել է 519 342 817 դրամ: Պարտատոմսերի հետգնման սահմանային եկամտաբերությունը 6.0000 տոկոս է:
Հետգնմանը մասնակցել է 3 գործակալ: