Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 399.50-1.50 EUR SELL - 406.50-0.50
OIL:  BRENT - 114.73-2.26 WTI - 100.78-2.41
COMEX:  GOLD - 4022.30+0.78 SILVER - 54.11+0.74
COMEX:  PLATINUM - 1520.10-2.71
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.68+0.55 EUR/GBP - 1.1172-0.27
FOREX:  EUR/USD - 1.1172-0.27 GBP/USD - 1.334-0.24
STOCKS RUS:  RTSI - 973.16+0.75
STOCKS US: DOW JONES - 52361.58+0.28 NASDAQ - 26169.38+0.82
STOCKS US: S&P 500 - 7676.77+0.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 62189.65-0.80 TOPIX - 3972.98+0.18
STOCKS CHINA:  HANG SENG - 23211.81+0.51 SSEC - 3697.52+0.19
STOCKS EUR:  FTSE100 - 10767.33+0.72 CAC40 - 7847.32+0.83
STOCKS EUR:  DAX - 25410.84+0.91
26/10/2026  CBA:  USD - 360.88-0.26 GBP - 481.77-1.22
26/10/2026  CBA:  EURO - 404.11-0.22
26/10/2026  CBA:  GOLD - 46565-439 SILVER - 625.38-22.92
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ – ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ԲԱՆԿԻ ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ
23/07/2009 13:15
Կիսվել

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ – ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ԲԱՆԿԻ ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ից տեղեկացնում են, որ երեկ` հուլիսի 22-ին, բանկի կենտրոնական գրասենյակում, ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի վարչության նախագահ, գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանը եւ կանադական CRC Sogema /Սի էռ սի Սոջեմա/ խորհրդատվական ընկերության ֆինանսական տնօրեն Պոլ Դյուսեն ստորագրել են ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի ինստիտուցիոնալ զարգացման ծրագիրը:

Դեռեւս 2008թ. հոկտեմբերին, երբ Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական Բանկը /ՎԶԵԲ/ եւ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը ստորագրեցին ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի կապիտալում ՎԶԵԲ-ի մասնակցության պայմանագիրը, այն նախատեսում էր նաեւ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի ինստիտուցիոնալ զարգացման ծրագրի իրագործում Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական Բանկի ֆինանսավորմամբ: Հայտարարված միջազգային մրցույթի արդյունքում ծրագրի իրականացնող ընտրվեց կանադական National Bank of Canada /Նեյշընըլ բենկ օֆ Կանադա/ բանկի գործընկեր CRC Sogema /Սի էռ սի Սոջեմա/ խորհրդատվական ընկերությունը: Առաջիկա երկու տարիների ընթացքում հիշյալ ընկերությունը ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի ինստիտուցիոնալ զարգացման ծրագրի շրջանակներում աշխատանքներ կիրականացնի ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի կորպորատիվ կառավարման, մարդկային ռեսուրսների կառավարման, բանկի գործնական զարգացման, ռիսկերի կառավարման եւ ներքին համակարգերի, ռազմավարության զարգացման եւ այլ ոլորտներում: Ծրագրի անբաժանելի մաս է կազմում եւ կարեւոր բաղադրիչ է նաեւ հատուկ ուսուցումների եւ վերապատրաստումների իրականացումը, որոնք ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի աշխատակիցների համար կազմակերպվելու են կանադական National Bank of Canada բանկում: Ծրագրի իրականացման փուլում ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ում մշտապես աշխատելու է երկարաժամկետ եւ կարճաժամկետ փորձագետներից բաղկացած խորհրդատվական խումբ:

AMP
26/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.88
-0.26
Եվրո (EUR)
404.11
-0.22
Ռուբլի (RUR)
4.4762
-0.0106
Լարի (GEL)
139.06
-0.05
46565
-439
Արծաթ
625.38
-22.92