ՈՍԿՈՒ ԳԻՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՃԵԼ 24/07/09
Նյու-Յորքի COMEX բորսայական հարթակում այսօր գիշեր ավարտված առևտրային շրջանի արդյունքում գրանցվել է թանկարժեք մետաղների գների աճ:
Ոսկու օգոստոսյան ֆյուչրսների գինն աճել է 0.2%-ով և կազմել 954.8 դոլար, նշենք, որ սա վերջին մեկ և կես ամիսների ամենաբարձր արդյունքն է: Արծաթի գինը սեպտեմբերյան ֆյուչրսների համար աճել է միանգամից 5.1%-ով և կազմել 13.77 դոլար, իսկ պլատինի հոկտեմբերյան ֆյուչրսների գինն աճել է 1.05%-ով և կազմել 1188 դոլար:
Գների միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):