Ֆինանսական

USD BUY - 366.50+0.00 USD SELL - 369.00+0.00
EUR BUY - 416.00+1.00 EUR SELL - 422.00+1.00
OIL:  BRENT - 73.08-1.18 WTI - 70.24-0.55
COMEX:  GOLD - 4064.50+0.84 SILVER - 59.16+1.39
COMEX:  PLATINUM - 1629.10+2.65
LME:  ALUMINIUM - 3232.50-4.83 COPPER - 13371.00-1.65
LME:  NICKEL - 17172.00-2.32 TIN - 51154.00-4.01
LME:  LEAD - 1934.00-1.02 ZINC - 3492.00-1.81
FOREX:  USD/JPY - 161.71+0.00 EUR/GBP - 1.1381+0.16
FOREX:  EUR/USD - 1.1381+0.16 GBP/USD - 1.3201+0.11
STOCKS RUS:  RTSI - 934.35-0.62
STOCKS US: DOW JONES - 51876.11-0.09 NASDAQ - 25297.62-0.24
STOCKS US: S&P 500 - 7354.02-0.05
STOCKS JAPAN:  NIKKEI - 69360.88-4.15 TOPIX - 3963.36-1.32
STOCKS CHINA:  HANG SENG - 22671.86-1.76 SSEC - 4027.26-2.26
STOCKS EUR:  FTSE100 - 10508.02-0.21 CAC40 - 8384.87-0.55
STOCKS EUR:  DAX - 24671.22-1.29
26/06/2026  CBA:  USD - 368.12-0.14 GBP - 486.69+1.8
26/06/2026  CBA:  EURO - 419.84+2.09
26/06/2026  CBA:  GOLD - 47363-286 SILVER - 678.93-38.56
ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵ ԱԱՀ ՄՈՒՏՔԵՐԻ ԾԱՎԱԼԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է 26%-ՈՎ
24/07/2009 11:53
Կիսվել

ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵ ԱԱՀ ՄՈՒՏՔԵՐԻ ԾԱՎԱԼԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է 26%-ՈՎ

ՀՀ ֆինանսների նախարարությունից տեղեկացնում են, որ 2009 թվականի առաջին կիսամյակի ընթացքում պետական բյուջե են մուտքագրվել ավելի քան 233.1 մլրդ դրամի հարկեր ու տուրքեր` 90.4%-ով կատարելով կիսամյակային ճշտված ծրագիրը և 31.8%-ով` տարեկան ծրագիրը:

Հարկերի ու տուրքերի 44.9%-ն ապահովվել է ավելացված արժեքի հարկի հաշվին: Այն կազմել է շուրջ 104.8 մլրդ դրամ և 26%-ով կամ 36.9 մլրդ դրամով զիջել նախորդ տարվա նույն ցուցանիշը: ԱԱՀ-ի մուտքերից ավելի քան 70.6 մլրդ դրամը ստացվել է ՀՀ սահմանին հարկումից, շուրջ 34.2 մլրդ դրամը` ապրանքների և ծառայությունների ներքին շրջանառությունից: Ընդ որում, նվազել են և ներմուծումից, և ներքին շրջանառությունից ստացվող գումարները:

Պետական բյուջեի հարկերի ու տուրքերի 8.2%-ն ապահովվել է ակցիզային հարկի հաշվին կազմելով շուրջ 19.1 մլրդ դրամ: Մասնավորապես` հանրապետություն ներմուծված ենթաակցիզային ապրանքների հարկումից ստացվել է 12.6 մլրդ դրամ, որից 5.9 մլրդ դրամը` բենզինի և դիզելային վառելիքի, 5 մլրդ դրամը ծխախոտի ներմուծման հարկումից: Հանրապետությունում արտադրվող ենթաակցիզային ապրանքների հարկումից պետական բյուջեի մուտքերը կազմել են ավելի քան 6.4 մլրդ դրամ, որից 3.6 մլրդ դրամը ստացվել է ներքին արտադրության ծխախոտի իրացումից: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ակցիզային հարկը նվազել է 8.6%-ով կամ 1.8 մլրդ դրամով: Ընդ որում, առավելապես նվազել են հանրապետություն ներմուծված ենթաակցիզային ապրանքների հարկումից ստացված մուտքերը:

AMP
26/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.12
-0.14
Եվրո (EUR)
419.84
+2.09
Ռուբլի (RUR)
4.7383
-0.1271
Լարի (GEL)
139.18
+0.12
47363
-286
Արծաթ
678.93
-38.56