ՃԱՊՈՆԱԿԱՆ ԻՆԴԵՔՍՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 24/07/09
Ճապոնիայի ֆոնդային բորսաներում ժամեր առաջ ավարտված առևտրային շրջանների արդյունքում հիմնական ինդեքսներն աճել են: Աճը պայմանավորված է եղել կորպորացիաների կողմից հրապարակված դրական հաշվետվություններով և ԱՄՆ բորսաներում գրանցված աճով: Առևտրային շրջանի վրա զգալի ազդեցություն է ունեցել ԱՄՆ-ում անշարժ գույքի շուկայի աշխուժացման մասին վկայող տվյալների հրապարակումը:
Nikkel ինդեքսն աճել է 1.55%-ով և կազմել 9944.55 կետ, իսկ լայն սպառման շուկայի Topix ինդեքսն աճել է 1.3%-ով և կազմել 920.48 կետ: