Տնտեսական

USD BUY - 364.00+0.00 USD SELL - 366.50-0.50
EUR BUY - 418.50+0.50 EUR SELL - 425.00+1.00
OIL:  BRENT - 87.14-1.49 WTI - 81.36-1.55
COMEX:  GOLD - 4315.00-2.17 SILVER - 64.87-1.05
COMEX:  PLATINUM - 1716.10-2.14
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.32-0.08 EUR/GBP - 1.1536+0.12
FOREX:  EUR/USD - 1.1536+0.12 GBP/USD - 1.3492+0.02
STOCKS RUS:  RTSI - 839.05-3.95
STOCKS US: DOW JONES - 53839.99+0.13 NASDAQ - 26803.03+0.81
STOCKS US: S&P 500 - 7798.99+0.65
STOCKS JAPAN:  NIKKEI - 68713.80+0.59 TOPIX - 4197.20+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 25116.85-1.10 SSEC - 3927.18+0.01
STOCKS EUR:  FTSE100 - 10772.67-0.56 CAC40 - 8650.56-0.28
STOCKS EUR:  DAX - 26299.74-0.12
14/08/2026  CBA:  USD - 365.82-0.04 GBP - 494.92+1.37
14/08/2026  CBA:  EURO - 422.74+0.68
14/08/2026  CBA:  GOLD - 51433-636 SILVER - 763.96-15.32
ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՄԱԼՐՎՈՒՄ ԵՆ ՆՈՐ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐՈՎ
24/07/2009 17:39
Կիսվել

ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՄԱԼՐՎՈՒՄ ԵՆ ՆՈՐ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐՈՎ

Արմավիրի, Իջեւանի, Նոյեմբերյանի եւ Գյումրիի հարկային տեսչությունների 43 թափուր տեղերի համար հայտարարված մրցույթն ավարտված է: Արդյունքում 180 դիմորդներից հաղթող են ճանաչվել 36-ը, 7 տեղ դեռեւս թափուր է:

«Ձեր հրամանները ստորագրված են, եւ այսօրվանից դուք մեր համակարգի աշխատակիցներն եք, շնորհավորում եմ»,- մրցույթում հաղթած դիմորդներին այս խոսքերով է դիմել ՀՀ կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը: Համակարգի ղեկավարը ցանկացել էր անձամբ հանդիպել եւ ծանոթանալ նրանց հետ:
Նոր աշխատակիցներին Գագիկ Խաչատրյանը նախ հիշեցրել է, որ կոմիտեն անցնում է կառավարման նոր` էլեկտրոնային կառավարման համակարգի, որն աշխարհում ընդունված լավագույն տարբերակն է: «Շատ պատասխանատու աշխատանքի եք անցնում եւ պետք է հենց այսօրվանից տեղյակ լինեք անհարժեշտ բոլոր գործառույթներին: Հարկային բարեփոխումներն ընդգրկում են մի քանի ոլորտներ, որոնցից մեկը կադրայինն է: Կառուցվածքային փոփոխությունները կատարվում են` նախապատվությունը տալով նոր եւ պատրաստված կադրերին. դա է մեզ թելադրում տարիների փորձը»,- նշել է նա:

Կոմիտեի նախագահն ընդգծել է, որ այդ ոլորտում եւս որակական փոփոխությունները նկատելի են: Ուսումնասիրությունները եւ կազմակերպված հատուկ դասընթացները ցույց են տալիս, որ նոր աշխատակիցներն ավելի լավ են տիրապետում համակարգչային տեխնիկային, նրանցից շատերը տիրապետում են մի քանի լեզուների, ինչը շատ է կարեւորվում: «Համակարգչային տեխնիկայի իմացությունը մեզ մոտ առաջին տեղում է, մենք պատրաստ ենք ոչ միայն համապատասխան դասընթացներ կազմակերպել, այլ նաեւ լավագույն երկրների փորձն ուսումնասիրել: Եթե տարիներ առաջ մեզ զարմացնում էր այն, որ արտասահմանում հարկային տեսուչը փոքրիկ համակարգչային տեխնիկայով էր կազմակերպությունում ստուգում կատարում, ապա այսօր այդ հնարավորությունը մեր աշխատակցին էլ է տրված: Այնպես որ, պատրաստվեք համակարգում աշխատելու նոր ժամանակի շնչով»,- ասել է Գ.Խաչատրյանը:

AMP
14/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.82
-0.04
Եվրո (EUR)
422.74
+0.68
Ռուբլի (RUR)
4.3644
+0.0006
Լարի (GEL)
139.91
+0.11
51433
-636
Արծաթ
763.96
-15.32