ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԽԹԱՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՍԵՄԻՆԱՐ
Բելգիայի Վալոնիա նահանգի Արտաքին Առեւտրի եւ ներդրումների գործակալության գլխավոր տնօրեն Ֆիլիպ Սյունենի եւ ՅՈՒՆԻԴՕ-ի հետ քննարկված «Արմենվալը օժանդակում է հայ եւ վալոնացի գործարարների համագործակցությունը» ծրագրի արդյունքում հուլիսի 21-24-ը Զարգացման հայկական գործակալությունում տեղի է ունեցել ներդրումային ծրագրերի պատրաստման եւ դրանց խթանման վերաբերյալ սեմինար, որը վարել է ՅՈՒՆԻԴՕ-ի խորհրդատու Ստանիսլավ Պիգոնը: Սեմինարի ընթացքում քննարկումներ են ընթացել ֆինանսական, տեխնիկական, տնտեսական վերլուծություն, նախաներդրումային ուսումնասիրություն, ներդրումային հնարավորություններ, ներդրումային ծրագրերի խթանում, ՅՈՒՆԻԴՕ-ի դերը եւ մոտեցումները թեմաների շուրջ:
Ներկայացվել է նաեւ COMFAR ներդրումային գնահատման համակարգչային ծրագիրը, որի միջոցով հնարավոր կլինի մշակել ներդրումային ծրագրերը միջազգային չափանիշներին համապատասխան եւ ներկայացնել ՅՈՒՆԻԴՕ-ի գրասենյակ` հնարավոր ներդրումներ ներգրավվելու նպատակով:
Սեմինարին մասնակցել են նաեւ պետական եւ մասնավոր հատվածի ներկայացուցիչներ: