ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՆԱՎԹԻ ԳՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԱՃԵԼ 27/07/09
Հուլիսի 24-ին աշխարհի խոշոր հումքային բորսաներում կայացած առևտրային շրջանների արդյունքներով նավթի գները գրանցել են աճ: Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում օգոստոսյան ֆյուչերսների գինը Brent տեսակի նավթի մեկ բարելի դիմաց աճել է 1.54%-ով և կազմել 70.32 դոլար, իսկ Նոյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում օգոստոսյան ֆյուչերսների գինը WTI տեսակի նավթի մեկ բարելի դիմաց աճել է 0.89%-ով և սահմանվել 68.05 դոլար: