ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ՀՀ ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔԸ ՆՎԱԶԵԼ Է 27/07/09
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին հայտնում են, որ այսօր` հուլիսի 27-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ֆունտի, դոլարի, ռուբլու և եվրոյի նկատմամբ գրանցվել է դրամի փոխարժեքի նվազում:
ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.65 դրամով և կազմել է 366.68 դրամ մեկ դոլարի դիմաց: Մեծ Բրիտանիայի ֆունտի փոխարժեքն աճել է 2.06 դրամով և կազմել է 604.07 դրամ մեկ ֆունտի դիմաց: Եվրոյի փոխարժեքն աճել է 2.35 դրամով և կազմել է 522.48 դրամ մեկ եվրոյի դիմաց: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.17 դրամով և կազմել է 11.95 դրամ մեկ ռուբլու դիմաց: