
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 16%-ՈՎ
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ 2009թ.-ի երկրորդ եռամսյակում Հայաստանի առևտրային բանկերի կողմից տրամադրված հիփոթեքային վարկերի ծավալն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշի հետ համեմատած աճել է 16%-ով և կազմել 83 108 252 000 դրամ, իսկ անցյալ եռամսյակի հետ համեմատած հիփոթեքային վարկերի ծավալը նվազել է 3.8%-ով:
Հիշեցնենք, որ տարվա առաջին եռամսյակում արձանագրվել էր հիփոթեքային վարկերի ծավալի 3.3%-ոց աճ: 2008թ.-ի չորրոդ եռամսյակում սույն թիվն աճել էր 3.2%-ով, իսկ երրորդ եռամսյակում` 13%-ով: