Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.00
EUR BUY - 420.00-1.00 EUR SELL - 424.00+0.50
OIL:  BRENT - 95.46+0.01 WTI - 91.02+0.35
COMEX:  GOLD - 4426.30+3.12 SILVER - 65.56+3.47
COMEX:  PLATINUM - 1783.30+2.96
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 157.85-1.47 EUR/GBP - 1.1593+0.14
FOREX:  EUR/USD - 1.1593+0.14 GBP/USD - 1.3491-0.07
STOCKS RUS:  RTSI - 791.23-0.38
STOCKS US: DOW JONES - 53061.95+0.56 NASDAQ - 26217.83+0.45
STOCKS US: S&P 500 - 7666.60+0.46
STOCKS JAPAN:  NIKKEI - 64214.48-0.17 TOPIX - 4102.04+0.50
STOCKS CHINA:  HANG SENG - 25213.31-0.39 SSEC - 3942.09+0.02
STOCKS EUR:  FTSE100 - 10756.45-0.30 CAC40 - 8280.63-0.26
STOCKS EUR:  DAX - 25839.33-0.50
03/09/2026  CBA:  USD - 364.19+0.05 GBP - 491.37+0.36
03/09/2026  CBA:  EURO - 422.53+1.15
03/09/2026  CBA:  GOLD - 51312+348 SILVER - 745.8-12.43
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ԹԻՎԸ ՊԱԿԱՍԵԼ Է 14.2%-ՈՎ
28/07/2009 18:35
Կիսվել

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ԹԻՎԸ ՊԱԿԱՍԵԼ Է 14.2%-ՈՎ

Առաջին կիսամյակում 2008-ի նույն ժամանակահատվածի համեմատ անշարժ գույքի նկատմամբ գործարքները պակասել են 14.2%-ով

Հանրապետությունում 2009թ. առաջին կիսամյակում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է 65 հազար 693 գործարք: Դրանց քանակը 2008թ. առաջին կիսամյակի համեմատ նվազել է 14.2%-ով, 2008թ. երկրորդ կիսամյակի համեմատ` 20.6%-ով:

Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացրին ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի լրատվական ծառայությունից, այս տարվա առաջին կիսամյակում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է 17 հազար 977 օտարման գործարք, որոնց 75.9%-ը կազմել են առուվաճառքները, 22.9%-ը` նվիրատվությունները, 1.2%-ը` փոխանակությունները: Անշարժ գույքի օտարման գործարքների 31.9%-ն արձանագրվել է Երեւանում, իսկ օտարված անշարժ գույքի 35.2%-ը բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարաններ են:

Առաջին կիսամյակում անշարժ գույքի օտարման գործարքների քանակը 2008թ. նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 33.4%-ով, իսկ 2008թ. երկրորդ կիսամյակի համեմատ` 34.9%-ով: Երեւանում անշարժ գույքի 4 355 առուվաճառքի գործարքների 64.8%-ն արձանագրվել է բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների նկատմամբ: Մայրաքաղաքում ընթացիկ տարվա առաջին կիսամյակում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քմ-ի ամենաբարձր գներն արձանագրվել են Կենտրոն վարչական շրջանում` 484 հազար 500 դրամ` 2008թ. առաջին կիսամյակի 475 հազար 500-ի եւ 2008թ. երկրորդ կիսամյակի 491 հազար 100-ի դիմաց: Կենտրոնին հաջորդում է Արաբկիրը` 1 քմ-ն 361 հազ.100 դրամով, եւ Քանաքեռ-Զեյթունը` 281հազ. 200 դրամով: 1 քմ միջին գները Երեւանում, բացի Նորք-Մարաշից, կազմել են 272 հազար 200 դրամ: Փաստորեն, Երեւանում այս տարվա առաջին կիսամյակում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քմ մակերեսի շուկայական միջին գները 2008թ. առաջին կիսամյակի համեմատ նվազել են 7%-ով, իսկ 2008թ. երկրորդ կիսամյակի համեմատ` 9.2%-ով: Սակայն, հաշվի առնելով մարտի սկզբին միջազգային արժույթների, մասնավորապես, դոլարի նկատմամբ դրամի շուրջ 20%-ով արժեզրկումը, Երեւանում առաջին կիսամյակում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1քմ-ի շուկայական միջին գները համադրելի հաշվարկներով 2008թ. առաջին կիսամյակի համեմատ նվազել են շուրջ 17.7%-ով, իսկ 2008թ. երկրորդ կիսամյակի համեմատ` 20.6%-ով:

Առաջին կիսամյակում մարզերում վաճառվել է բազմաբնակարան բնակելի շենքերի 1432 բնակարան, որոնց քանակը 2008թ. երկրորդ  կիսամյակի համեմատ նվազել է 40.1%-ով, իսկ 2008թ. առաջին կիսամյակի համեմատ` 44.8%-ով:

Ընթացիկ տարվա առաջին 6 ամիսներին հանրապետության քաղաքներում, բացառությամբ Երեւանը, վաճառված բազմաբնակարան բնակելի շենքերի 1քմ մակերեսի ամենաբարձր գները գրանցվել են Ծաղկաձորում` 179 հազ.000 դրամ, ապա` Վաղարշապատում` 170 հազար 900, եւ Աբովյանում` 145 հազար 500 դրամ: Ամենացածր գները Լոռիում են` Շամլուղ համայնքում` 3300 դրամ, Թումանյանում` 6000 դրամ: 

Այս տարվա առաջին կիսամյակում մարզերում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քմ մակերեսի շուկայական միջին գները 2008թ. առաջին կիսամյակի համեմատ աճել են 12.3%-ով, իսկ 2008թ. երկրորդ կիսամյակի համեմատ` նվազել 1%-ով: Հաշվի առնելով մարտի սկզբին դոլարի նկատմամբ դրամի շուրջ 20%-ով արժեզրկումը, ապա համադրելի գներով  բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1քմ-ի շուկայական միջին գները 2008թ. առաջին կիսամյակի համեմատ նվազել են շուրջ 0.6%-ով, իսկ 2008թ. երկրորդ կիսամյակի համեմատ` շուրջ 13.5%-ով: 

Նշված ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է անհատական բնակելի տների 1800 առուվաճառք, որից Երեւանում` 371, մարզերում` 1429: 2008թ. երկրորդ կիսամյակի համեմատ` անհատական բնակելի տների առուվաճառքների գործարքների քանակը նվազել է 34.4%-ով, ընդ որում` Երեւանում` 37.2%-ով, մարզերում` 33.6%-ով: 2008թ. առաջին կիսամյակի համեմատ անհատական բնակելի տների առուվաճառքների գործարքների քանակը նվազել է 40.6%-ով, ընդ որում` Երեւանում` 45.2%-ով, մարզերում 39.3%-ով:

2009-ի հունվար-հունիսին Երեւանի վարչական շրջաններում շինության 250 քմ եւ տնամերձի 400 քմ միջին մակերեսներով անհատական բնակելի տների 1քմ մակերեսի ամենաբարձր գինը գրանցվել է կրկին Կենտրոն վարչական շրջանում` 509 հազար 600 դրամ` 2008թ. առաջին կիսամյակի 488 հազար 800 եւ 2008-ի երկրորդ կիսամյակի 506 հազար 900 դրամի դիմաց: Հաջորդում են Արաբկիրը` 408 հազար 900 դրամ, եւ Քանաքեռ-Զեյթունը` 314 հազար 600 դրամ: 1 քմ-ի ամենացածր գները Նուբարաշենում են` 163 հազար 600 եւ Մալաթիա-Սեբաստիայում` 163 հազար 600 դրամ:

Փաստորեն, Երեւանում 2009թ. առաջին կիսամյակում անհատական բնակելի տների շինության 1քմ մակերեսի շուկայական միջին գները` ներառյալ տնամերձի միավորի գինը, 2008թ. երկրորդ կիսամյակի համեմատ նվազել են 2.8%-ով,  իսկ 2008թ. առաջին կիսամյակի համեմատ աճել 3.7%-ով: Մարտի սկզբին դոլարի նկատմամբ դրամի արժեզրկումը հաշվի առնելով` համադրելի գներով Երեւանում 2009թ. առաջին կիսամյակում անհատական բնակելի տների շինության 1քմ մակերեսի շուկայական միջին գները 2008թ. երկրորդ կիսամյակի համեմատ նվազել են շուրջ 15%-ով, առաջին կիսամյակի համեմատ` շուրջ 8.3%-ով:

Մարզերում շինության 200 քմ եւ տնամերձի 1000 քմ միջին մակերեսներով անհատական բնակելի տների 1քմ-ի ամենաբարձր գները գրանցվել են Ծաղկաձորում` 281 հազար 400 դրամ, Վաղարշապատում` 179 հազար 300 դրամ եւ Աբովյանում` 169 հազար 500 դրամ: Ամենացածր գները կրկին Լոռու մարզի Թումանյան եւ Շամլուղ համայնքներում են` համապատասխանաբար 10 հազար 400 եւ 7 հազար 400 դրամ: Փաստորեն, 2009թ. առաջին կիսամյակում մարզերում անհատական բնակելի տների շինության 1քմ մակերեսի շուկայական միջին գները` ներառյալ տնամերձի միավորի գինը, 2008թ. երկրորդ կիսամյակի համեմատ աճել են 2.9%-ով, իսկ 2008թ. առաջին կիսամյակի համեմատ` 17.5%-ով: Դոլարի նկատմամբ դրամի արժեզրկումը հաշվի առնելով` համադրելի գներով մարզերում 2009թ. կիսամյակում անհատական բնակելի տների շինության 1քմ մակերեսի շուկայական միջին գները 2008թ. երկրորդ կիսամյակի համեմատ նվազել են շուրջ 10%-ով, իսկ 2008թ. առաջին կիսամյակի համեմատ աճել շուրջ 3.9%-ով:

03/09/2026
դրամ
Դոլար (USD)
364.19
+0.05
Եվրո (EUR)
422.53
+1.15
Ռուբլի (RUR)
4.1972
+0.0016
Լարի (GEL)
139.2
+0.19
51312
+348
Արծաթ
745.8
-12.43